Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է
Թուրքիա
Թուրքիայի տնտեսությունը 2013 թվականին կարձանագրի 4% աճ՝ համաձայն Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալների: Այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը:
«Մենք սպասում ենք, որ մեր տնտեսությունը կարձանագրի 4% աճ»,-Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահը:
Թուրքիայի տնտեսությունը 2010 և 2011 թվականներին արձանագրել է տնտեսության համապատասխանաբար 8,9 և 8,5% աճ` լինելով աշխարհում ամենաարագ զարգացող պետություններից մեկը:
Սակայն 2011 թվականից տնտեսությունը սկսեց անկում ապրել՝ տարեվերջին արձանագրելով միայն 5,2 % տնտեսական աճ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)