Թրամփը խոստովանել է, որ Մասկի հետ իր հարաբերությունները վատթարացել են
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր և մոլորակի ամենահարուստ մարդու՝ մինչև վերջերս ԱՄՆ վարչակազմում աշխատող Իլոն Մասկի հարաբերությունները վատթարացել են։
«Տեսեք, ես և Իլոնը հիանալի հարաբերություններ ենք ունեցել։ Վստահ չեմ, որ այդպես կշարունակվի», - ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Մասկի կտրուկ քննադատական հայտարարությունները ԱՄՆ Սենատում քննարկվող խոշոր պետական ծախսերի օրինագծի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը