Ղազախստանի երկնքում պայծառ լույսեր են նկատվել (տեսանյութ)
Աշխարհ
Ղազախստանի տարածքում լույսի պայծառ շողեր են նկատվել ։ Այս մասին հաղորդում է «Strana.ua» Telegram ալիքը։
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի օդային տարածքի խախտումներ չեն գրանցվել։
«Ամենայն հավանականությամբ, այս երևույթը կապված է տիեզերական մարմինների մնացորդների կամ մթնոլորտ մտնող երկնաքարերի հեղեղների հետ։ Սովորաբար նման մարմինները ամբողջությամբ այրվում են մթնոլորտի խիտ շերտերում և չեն հասնում Երկրի մակերես», - բացատրել են գերատեսչությունում։
Զինվորականները կոչ են արել Ղազախստանի բնակիչներին պահպանել հանգստություն և չտարածել չճշտված տեղեկատվություն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)