Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել
Աշխարհ
Հունիսի 5-ին ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը կորցրեցին ավելի քան 9 տոկոս՝ ընկերության գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հրապարակային հակամարտության պատճառով։ Գնանշումների անկման մասին վկայում են Nasdaq էլեկտրոնային բորսայի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ի դրությամբ առևտրային հարթակի վիճակագրության համաձայն՝ արժեթղթերը կորցրել են 9.08 տոկոս՝ մեկ բաժնետոմսի համար իջնելով մինչև 301.91 դոլար։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի ժամանակով ժամը 20:35-ի դրությամբ ցուցանիշները մի փոքր կայունացել էին, ճշգրտումն արդեն կազմում էր 8.87 տոկոս (մեկ բաժնետոմսի համար 302.61 դոլար)։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)