Գերմանիայի կործանիչները տագնապով երկինք են բարձրացել
Աշխարհ
Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները տագնապով երկինք են բարձրացել Բալթիկ ծովի օդային տարածքում ռուսական Ил-20 ինքնաթիռի հայտնվելու պատճառով: Այս մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Բունդեսվերի ներկայացուցչին (Գերմանիայի զինված ուժեր)։
Երկու Eurofighter թռել են Գերմանիայի հյուսիսում գտնվող Լագայի ավիաբազայից։ Գերմանական կողմի պնդմամբ՝ Ил-20-ը միջազգային օդային տարածքում ռադիոկապի դուրս չի եկել։ Հրապարակման մեջ չի նշվում՝ երբ է տեղի ունեցել միջադեպը:
Ըստ տվյալների՝ գերմանական կործանիչներն այս տարի արդեն 6-րդ անգամ երկինք են բարձրանում ռուսական ինքնաթիռների հայտնվելու հետ կապված տագնապով: ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ռուսական ռազմական ավիացիայի բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)