Ռուսաստանը չի պատրաստվում ՆԱՏՕ-ի հետ կոնֆլիկտի. NI
Ռուսաստան
Արևմտյան վերլուծաբանները, ովքեր բարձրաձայն հայտարարում են «ռուսական սպառնալիքի» մասին, պետք է վերանայեն իրենց տեսակետները, քանի որ Մոսկվան որևէ դրդապատճառ չունի լայնածավալ հակամարտություն սկսելու ՆԱՏՕ-ի հետ, հաղորդում է The National Interest-ը։
«Ռուսաստանն արդեն հաջողությունների է հասնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը որևէ պատճառ չունի ռազմական գործողությունները սրելու համար։ Արևմուտքում նրանք, ովքեր բարձրաձայն զգուշացնում են հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի մասին, հատկապես աջակողմյան շրջանակների ներկայացուցիչները, պետք է մեղմացնեն իրենց հռետորաբանությունը», - ասվում է հոդվածում։
Պարբերականը շեշտում է, որ Ռուսաստանի նախագահը միշտ հասկացել է իր որոշումների հետևանքները՝ նույնիսկ եթե արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները միշտ չէ, որ դա հաշվի են առել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան