Լատվիայում կարող են քրեական գործ հարուցել ռուսերենը պաշտպանած պատգամավորի դեմ
Աշխարհ
Լատվիայի արդարադատության նախարար Ինեսե Լիբինյա-Էգները հայտարարել է, որ պետության անվտանգության ծառայությունը կարող է քրեական հետապնդում սկսել Ալեքսեյ Ռոսլիկովի դեմ՝ ռուսերեն լեզուն հրապարակայնորեն պաշտպանելու համար։ Նա գրել է, որ Լատվիայի Պետական լեզվի կենտրոնը կսկսի վարչական վարույթ, իսկ անհրաժեշտության դեպքում կգործակցի ոստիկանության և անվտանգության ծառայության հետ։
Լիբինյա-Էգները մեղադրել է Ռոսլիկովին Լատվիայի պետական լեզվական կարգավիճակը հարցականի տակ դնելու և հանրության մեջ պառակտում սերմանելու մեջ, հայտնում է Лента.ру-ն։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախկինում նշել էր, որ Ռոսլիկովի ռուսերեն ելույթը ցույց է տալիս՝ Բալթյան երկրներում դեռ պահպանվել են ողջամիտ ձայներ, սակայն Լատվիայի իշխանությունների արձագանքը Մոսկվայում անվանում են կանխատեսելի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)