ԵՄ-ն պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ համագործակցության և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ․ Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության և սպառազինությունների վերահսկման վերականգնման շուրջ։ Այս մասին նա ասել է Kossuth ռադիոյի եթերում։
«Սպառազինությունների մրցավազքից խուսափելու միակ միջոցը մյուս կողմի հետ սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագիր կնքելն է։ Այդ իսկ պատճառով, նույնիսկ պատերազմական պայմաններում, մենք պետք է զինադադարի ձգտենք», - ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը ԵՄ-ին մեծ առևտրային ներուժ է տվել, ուստի այն պետք է վերականգնել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)