Հնդկաստանը Պակիստանի կողմից ենթարկվել է ավելի քան 100 միլիոն կիբերհարձակման
Աշխարհ
Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրման ֆոնին Հնդկաստանը Պակիստանից ավելի քան 100 միլիոն կիբերհարձակումների է ենթարկվել: Այս մասին հայտարարել են Հնդկաստանի կառավարությունում, հաղորդում է The Times Of India-ն։
Ըստ տվյալների՝ Պակիստանի կողմից կիբեռսպառնալիքների աճը և հաքերների հարձակումների ուժեղացումը վերջին մոտ մեկուկես ամսվա ընթացքում գերազանցել է 100 միլիոնը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է ուժեղացնել ազգային առցանց հարթակների պաշտպանությունը կիբերհարձակումներից և բարձրացնել բոլոր կառավարական ծառայությունների պատրաստակամությունը՝ դրանք հետ մղելու համար:
Հնդկաստանի հատուկ ծառայությունների տվյալներով՝ պակիստանցի հաքերների համակարգված հարձակումները կայքերի, հատկապես պաշտպանական հաստատությունների և կազմակերպությունների հարթակների վրա իրականացվել են կիբեռլրտեսության, հակահնդկական քարոզչության տեղակայման և տվյալների գողության նպատակով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)