Գաղտնալսող սարքեր՝ Թուրքիայի վարչապետի աշխատասենյակում
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերել: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է վարչապետը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:
Էրդողանի խոսքերով՝ նա տեղյակ չի եղել գաղտնալսող սարքերի գոյության մասին, այդ մասին նա տեղեկացել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության զեկույցի ընթերցումից հետո: Գաղտնալսող սարքավորումների հայտնաբերումից հետո Էրդողանի անձնական թիկնազորի պետն ու Թուրքիայի նախարարների խորհրդի Անվտանգության ծառայության ապարատի ղեկավարն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)