Մերցը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո վստահություն է հայտնել, որ ամերիկյան իշխանությունները հավատարիմ են ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես կասկած չունեմ, որ ամերիկյան կառավարությունը հավատարիմ է ՆԱՏՕ-ին»,- ասել է Մերցը՝ Բեռլինում գործարար ասոցիացիայի միջոցառման ժամանակ պատասխանելով դաշինքից Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալու մասին հարցին։
Հունիսի 5-ին Washington Post-ը գրել էր եվրոպացի քաղաքական գործիչների մտավախությունների մասին, որ Թրամփը ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում կհակազդի Ռուսաստանի Դաշնության քննադատությանը և կհրաժարվի վերջնական հայտարարության մեջ ներառել Ուկրաինային աջակցելու մասին դրույթները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)