Հայտնի է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման գլխավոր «խոչընդոտը»
Աշխարհ
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում առանցքային խնդիրը վստահության բացակայությունն է, առանց որի Ուկրաինայում խաղաղություն հաստատելն անհնար է։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Եվգենի Կոպատկոն, գրում է Lenta-ն։
Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևին չի ընկալում որպես իրավահավասար բանակցող, իսկ երկրի ներկայիս ղեկավարությանը՝ երկխոսությանը ընդունակ: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ առաջ քաշելով մարդասիրական նախաձեռնություններ Ռուսաստանը դրանով փորձում է վերականգնել վստահությունը արևմտյան երկրների հետ:
Քաղաքագետը նաև կարծում է, որ ռուս-ամերիկյան ուղիղ երկխոսությունը հակամարտության լուծման միակ իրատեսական ուղիներից մեկն է: «Երկու կողմերն էլ պետք է ելնեն հիմնարար սկզբունքից՝ ոչ մի պայմաններում չպատերազմել։ Եվ այդ իմաստով Ռուսաստանի պահվածքն այս փուլում բավականին ճկուն է թվում», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ