Խեղճ Մասկը խնդիրներ ունի. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին անվանել է «խեղճ մարդ, ով խնդիրներ ունի»։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին ասել է CNN- ին տված հարցազրույցում։
«Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիրներ ունի։ Խեղճ մարդ, նա խնդիրներ ունի», - ասաց ամերիկացի առաջնորդը։
Թրամփը հավելեց, որ ինքը Մասկի հետ չի խոսել և մոտ ապագայում դա չի պլանավորում անել։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը ձեռնարկատիրոջը մաղթեց հաջողություն։
Մեկ օր առաջ Թրամփի և Մասկի միջև հրապարակային վեճ էր տեղի ունեցել գործարարի՝ Սպիտակ տնից հեռանալու որոշման պատճառով։ Ձեռնարկատերը քննադատել է նախագահի որոշումը հարկերի վերաբերյալ։ Նրա կարծիքով, հարկային արտոնություններ նախատեսող օրինագիծը կհանգեցնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի աճի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)