Հունգարիան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին, շնորհակալություն հայտնել Հունգարիա գազի և նավթի անխափան մատակարարումների համար և ռուսական կողմից ստացել է երաշխիքներ, որ Բուդապեշտի էներգամատակարարումը ապագայում երաշխավորված կլինի։
«Այսօր Ռուսաստանի էներգետիկայի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ մենք քննարկեցինք հունգարա-ռուսական էներգետիկ համագործակցության վիճակը և պարզեցինք, որ Ռուսաստանից նավթի և բնական գազի մատակարարումները շարունակում են անխափան հոսել դեպի Հունգարիա, ինչի համար ես երախտագիտությունս հայտնեցի», - գրել է Սիյարտոն Ֆեյսբուքում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)