Գերմանիայում նախկին պետական օպերետի շենքում հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում գտնվող նախկին պետական օպերետի շենքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը և սեփական աղբյուրներին։
«Դրեզդենում գտնվող նախկին պետական օպերետի շենքը այրվում է։ Հրդեհը սկսվել է օժանդակ շենքում և շուտով տարածվել է գլխավոր շենքում», - ասվում է հոդվածում։
Դեպքի վայր է ուղարկվել մոտ 60 հրշեջ։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։
Հոդվածում ընդգծվում է, որ այս պահին զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը