Ռուսաստանը պատրաստվում է հետագա ռազմական գործողությունների և դրանց ընդլայնման. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «պատրաստվում են հետագա ռազմական գործողությունների»: Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել իր Telegram ալիքում։
Ուրբաթ՝ հունիսի 6-ին, պետության ղեկավարը լսել է Կիևի ներկայացուցիչների Վաշինգտոն կատարած այցի արդյունքների մասին զեկույցները: Նրա խոսքով՝ բանակցողները «լավ հանդիպումներ են ունեցել բոլոր մակարդակներում», այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի և Պետդեպարտամենտի աշխատակիցների, Կոնգրեսի անդամների և հասարակական գործիչների հետ։
«Պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Ռուսաստանի ղեկավարության իրական մտադրությունները: Չնայած բանակցությունների ժամանակ շատախոսությանը՝ ռուսական զորքերը պատրաստվում են հետագա ռազմական գործողությունների և դրանց ընդլայնման հնարավորության», - գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)