ԿՀՎ նախկին վերլուծաբանը խոսել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տխուր ազդանշանի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ն, Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստին չմասնակցելով, Կիևին հստակ ազդանշան է ուղարկում իր արտաքին քաղաքականության փոփոխության մասին։ Այս մասին իր YouTube ալիքում հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
«Պատմության մեջ առաջին անգամ Պենտագոնի ղեկավարը չի մասնակցի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստին։ Սա, հավանաբար, պատահականություն չէ։ Միացյալ Նահանգները ազդանշան է ուղարկում հակամարտության նկատմամբ իր հետաքրքրության կորստի մասին», - նշել է նա։
Ջոնսոնի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է տեղի ունեցել։ Միացյալ Նահանգները հրաժարվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության նախագծից՝ վերաուղղորդելով իր շահերը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)