Հնդկաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային Չենաբ կամուրջը, որը կառուցվել է Քաշմիրի լեռնային հովտում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Չենաբ գետի վրայով անցնող կամուրջի կառուցումը տևել է մի քանի տասնամյակ։ Դրա կամարակապ կառուցվածքը բարձրանում է գետի մակարդակից 359 մետր, ինչը 29 մետրով ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը։ Կամուրջը 1315 մետր երկարություն ունի, իսկ նախագծի արժեքը գերազանցել է 160 միլիոն դոլարը։ Այն Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ կապող առաջին երկաթուղային երթուղու մի մասն է։
Այցի ընթացքում Մոդին նաև բացել է Ուդհամպուր-Սրինագար-Բարամուլլա երկաթուղին, որը տարածաշրջանի կարևոր քաղաքները կապում է երկրի այլ մասերի հետ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)