Ֆրանսիայում հայտարարել են՝ ուկրաինացիները մեզ գերազանցում են
Աշխարհ
Ֆրանսիան կսկսի ԱԹՍ-ներ արտադրել Ուկրաինայի տարածքում: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ նախաձեռնությունն անվանելով «շահեկան գործընկերություն», հաղորդում է Le Monde-ը։
Նախարարի խոսքով՝ խոսքը ֆրանսիական առաջատար ավտոմոբիլաշինական ընկերություններից մեկի և փոքր կամ միջին մասշտաբի պաշտպանական հատվածի պրոֆիլային ձեռնարկության միջև համագործակցության մասին է: Անօդաչուների տեսակներն ու կոնկրետ նպատակը Լեկորնյուն չի հստակեցրել, սակայն ընդգծել է, որ արտադրանքի մի մասը կփոխանցվի ուկրաինացի զինվորականներին, մյուս մասը նախատեսված է հենց Ֆրանսիայում օգտագործելու համար:
Նրա խոսքով՝ ֆրանսիական զորքերը կկարողանան կիրառել այդ դրոնները կանոնավոր զորավարժությունների ընթացքում, որոնք առավելագույնս մոտ են այն պայմաններին, որոնցում այսօր կռվում է Ուկրաինան: Նախարարն առանձին ընդգծել է, որ ուկրաինական գործարաններում աշխատելու են հենց ուկրաինացի մասնագետները։ «Ուկրաինացիները մեզ գերազանցում են ոչ միայն անօդաչու թռչող սարքեր նախագծելու, այլև դրանց համար ժամանակակից մարտական դոկտրիններ մշակելու ունակությամբ», - նշել է նա:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը