Եվրոպան Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտն է. ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեղադրել է առաջատար եվրոպական պետություններին Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու մեջ։ Նա այս մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները նպատակ ունեն խափանելու բանակցությունները։
«Մի շարք եվրոպական երկրներ դառնում են խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը։ Եվրամիության և դաշինքի ղեկավարությունը համառորեն խրախուսում է Կիևին շարունակել ռազմական գործողությունները», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ դրան նպաստում են զենքի լայնածավալ մատակարարումները, ինչպես նաև տեղեկատվական արշավները, որոնք անկայունացնում են բանակցային գործընթացը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)