ԱՄՆ-ը պատրաստվում է կես միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնել Գազային
ԱՄՆ
ԱՄՆ Պետքարտուղարությունը քննարկում է 500 միլիոն դոլար տրամադրել նորաստեղծ Gaza Humanitarian Foundation-ին՝ Գազայի հումանիտար օգնությունը համակարգելու նպատակով։ Գումարը կտրամադրվի USAID-ի միջոցներից, որը ներկայումս միացվում է Պետքարտուղարությանը, հայտնում է Reuters-ը ։
Նախաձեռնությունը արդեն առաջացրել է դժգոհություն ամերիկացի պաշտոնյաների շրջանում՝ հաշվի առնելով օգնության բաշխման կետերում գրանցված մահացու միջադեպերը և հիմնադրամի՝ անկողմնակալության պակասի վերաբերյալ քննադատությունները։ ՄԱԿ-ը և մի շարք մարդասիրական կազմակերպություններ նշել են, որ GHF-ն չունի բավարար կարողություններ և թափանցիկություն։
Ըստ աղբյուրների, հիմնադրամի լոգիստիկ ու անվտանգության գործառույթները իրականացնում են ամերիկյան մասնավոր ընկերություններ, իսկ Իսրայելը ճնշում է գործադրում՝ հիմնադրամին աջակցություն ապահովելու համար՝ ընդդիմանալով ավանդական մարդասիրական կազմակերպությունների ներգրավմանը։ Մասնագետների գնահատմամբ, հունիսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում GHF կետերի մոտ ավելի քան 80 պաղեստինցի սպանվել է, իսկ հարյուրավորներ՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)