Ֆինլանդիայում հարձակվել են ՊՆ-ի շենքի վրա
Աշխարհ
Պրոպաղեստինյան ակտիվիստները վարդագույն ներկ են լցրել Հելսինկիում Ֆինլանդիայի ՊՆ շենքի ճակատային մասի վրա։ Ինչպես հաղորդում է Yle պորտալը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:42-ին, կասկածյալներին՝ տղամարդ և կին, հաջողվել է փախչել դեպքի վայրից:
«Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Palestine Action ակտիվիստների խումբը, որը դեմ է Գազայի պատերազմին և Իսրայելի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ Ֆինլանդիայի ՊՆ-ի համագործակցությանը: Նրանց խոսքով՝ նախարարության դռան վրա ջրի մեջ լուծվող վարդագույն ներկ է ցողվել, - նշում է պորտալը։
Հելսինկիի ոստիկանությունում հայտնել են՝ միջադեպի հետաքննությունը դեռ վաղ փուլում է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)