Մեծ Բրիտանիան գտնվում է «մուրճի և մանգաղի արանքում»․ Guardian
Աշխարհ
Մեծ Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, կարծում է քաղաքագետ Ֆիոնա Հիլը: Մոսկվայի հետ հարաբերությունների մասին նա նման անսպասելի կարծիք է հայտնել The Guardian-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանն ամրապնդվել է որպես հակառակորդ այն չափով, որը մենք, հավանաբար, չէինք կարող լիովին կանխատեսել», - հայտարարել է Հիլը՝ հավելելով, որ Պուտինը Ուկրաինայի հակամարտությունը դիտարկել է որպես ելակետ, որպեսզի Մոսկվան դառնա «գերիշխող ռազմական տերություն ամբողջ Եվրոպայում»:
Ըստ նրա՝ այդ պատճառով Մեծ Բրիտանիան հայտնվել է վտանգավոր իրավիճակում, քանի որ աշխարհաքաղաքական առումով երկիրը գտնվում է «մուրճի և մանգաղի արանքում»՝ մի կողմից ԱՄՆ վարչակազմի անկանխատեսելիության, մյուս կողմից՝ ռուսական սպառնալիքի պատճառով։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)