Իսրայելի ՊՆ–ն «թույլ չի տա» Գրետա Թունբերգին տեղափոխող առագաստանավին հասնել Գազայի ափերին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ թույլ չի տա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին տեղափոխող «Մադլեն» առագաստանավին հասնել Գազայի հատվածի ափերին։
Բնապահպան ակտիվիստին անվանելով «հակասեմիտ», նա նշել է, որ թույլ չի տա որևէ մեկին խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը։
Kan TV and Radio-ի տվյալներով՝ Գրետային և նրա ընկերներին տեղափոխող նավը, որոնք, ըստ տեղեկությունների, մարդասիրական առաքելությամբ ուղևորվում են Գազա, նախատեսված վայրին կմոտենա երկուշաբթի օրը։
Նշենք, որ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ իր կյանքը կտա՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)