Թրամփի և Մասկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Tesla-ի ու SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Politico-ն ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Թրամփի և Մասկի ներկայացուցիչների միջև զրույցը տեղի է ունեցել ուրբաթ՝ հունիսի 6-ին, որից հետո Սպիտակ տան ղեկավարը և գործարարը դադարեցրել են սոցիալական ցանցերում կոշտ հայտարարությունների փոխանակումը։
«Նա [Թրամփը.-հեղ] դադարեցրել է հաղորդագրություններ հրապարակելը, բայց դա չի նշանակում, որ նա երջանիկ է։ Ամբողջովին անհասկանալի է, թե ինչպիսին կլինեն նրանց հարաբերությունները», - ասել է ամերիկացի պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)