Սլովակիան դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Աշխարհ
Սլովակիան կարգելափակի Եվրոպական Միության (ԵՄ) կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք կարող են վնասել հանրապետությանը, հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն , հաղորդում է Reuters-ը։
«Եթե լինեն պատժամիջոցներ, որոնք կվնասեն մեզ, ես երբեք չեմ քվեարկի դրանց օգտին։ Ես հետաքրքրված եմ Եվրոպական խորհրդի նիստերում կառուցողական խաղացող լինելով , բայց ոչ Սլովակիայի վնասին», - ասաց նա։
Ավելի վաղ Սլովակիայի նախագահ Պետր Պելեգրինին մերժել էր հակառուսական պատժամիջոցների վերացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով միջնորդագիրը։ Պելեգրինին նշել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներն ընդունվում են կոնսենսուսով, և առանց Սլովակիայի համաձայնության դրանք միևնույն է ուժի մեջ չեն մտնում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)