Լեհաստանը ռուսական ավիացիայի ակտիվության ֆոնին՝ օդ է բարձրացրել կործանիչները
Աշխարհ
Լեհ զինվորականները ռուսական ավիացիայի ակտիվության ֆոնին՝ օդ են բարձրացրել կործանիչները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությանը։
Կործանիչները օդ են բարձրացվել ստանդարտ պատասխան արձանագրությունների համաձայն՝ անվտանգությունն ապահովելու համար: Սակայն մի քանի ժամ անց հրամանատարությունը հայտարարել է, որ հնարավոր հրթիռային հարվածների սպառնալիքը նվազել է, և օդային հարձակման մասին ահազանգը չեղարկվել է։ Կործանիչները վերադարձել են իրենց օդանավակայաններ։
Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև մայիսի վերջին, երբ Լեհաստանի ռազմաօդային ուժերը պատրաստության էին բերվել ռուսական ավիացիոն ակտիվության մասին լուրերի ֆոնին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)