ԱՄՆ-ում խոսել են «ինքնաոչնչացնող» օրինագիծի մասին
Աշխարհ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին Լինդսի Գրեմի օրինագիծը «ինքնաոչնչացում» է ԱՄՆ-ի համար։ Այս մասին հայտարարել Է Կոնգրեսի սենատոր Ռենդ Փոլը, փոխանցում է The Hill-ը։
«Գրեհեմի օրինագիծը կխափանի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը։ Ինքնաոչնչացնող տնտեսական պատերազմը խաղաղության հասնելու միջոց չէ», - նշել Է սենատորը։
Փոլը հայտարարել է, որ Գրեհեմի նախագծի իրագործումը կհանգեցնի վառելիքի գների կտրուկ աճի, ինչպես նաև կարող է հարվածել ԱՄՆ դաշնակիցներին, այդ թվում՝ Իսրայելին և Թայվանին: Սենատորը նշել է, որ նման օրինագիծը «տնտեսական սաբոտաժ է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)