Լավրովն ու Ռուբիոն մշտական կապի մեջ են․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մշտական կապի մեջ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մշտական կապի մեջ են, նրանք արդեն յոթ հեռախոսազրույց են ունեցել և անձամբ հանդիպել փետրվարին Էր Ռիադում»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շփումն առնչվում է Ուկրաինային ու հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների այս կողմն արտացոլված է երկկողմ օրակարգում գրեթե բոլոր մակարդակներով։
«Ինչ վերաբերում է նոր դեմ առ դեմ հանդիպման հարցին, դա որոշվելու է նախագահների որոշումներով, և, իհարկե, քննարկվող թեմաների յուրահատկությամբ ու հրատապությամբ»,- եզրափակել է փոխնախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան