Գերմանիայում հայտնել են՝ Թրամփը անզոր է «ծնկի բերել» Պուտինին և Սի Ծինփինին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա Ուկրաինայի հարցով իր պայմանները պարտադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Այս մասին գրել է գերմանական Der Spiegel ամսագիրը։
«Ոչ մի նշան չկա, որ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կխոնարհվեն ԱՄՆ-ի նախագահի առջև, ում խոսքերը նույնքան հուսալի են, որքան Գերմանիայում գնացքների ժամանման ժամանակը», - հեգնանքով նշել են հոդվածի հեղինակները:
«Սպիտակ տան ղեկավարի միակ խնդիրն այն է, որ համաշխարհային ասպարեզում նրան շրջապատում են ոչ թե գործարարներ, այլ գաղափարախոսներ, որոնք իրենց հաջողությունը չեն չափում դոլարով և ցենտով», - ընդգծել են լրագրողները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)