Ճապոնիայի ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ
Աշխարհ
Ճապոնիայի Օկինավա կղզու ամերիկյան «Կադենա» ավիաբազայում պայթյուն է որոտացել, հայտնում է Kyodo գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից վերահսկվող օբյեկտում: Այնտեղ պահվում է չպայթած զինամթերք:
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարտիկները պատրաստվում էին ռումբերի ոչնչացման գործողությանը։
Ինչպես հայտնում է Kyodo-ն, մի քանի ճապոնացի զինծառայողներ վիրավորվել են։
Տեղի իշխանությունները նշել են, որ մոտակա շրջանների բնակիչներին տարհանելու հրաման չի ստացվել։
Գործակալությունը նշում է, որ Օկինավայում տեղակայված է Ճապոնիայի ամերիկյան ռազմական օբյեկտների մեծ մասը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)