Զելենսկին հայտարարել է՝ ինքը Պուտինին ավելի լավ է հասկանում, քան Թրամփը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի պաշտոնյաներն ավելի լավ են հասկանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քան ամերիկացիներն ու Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում։
«Նախագահ Թրամփի հանդեպ ունեցած ողջ հարգանքով՝ ես կարծում եմ, որ սա պարզապես նրա անձնական կարծիքն է Ռուսաստանի՝ խաղաղությանը պատրաստակամության մասին: Հավատացե՛ք, մենք շատ ավելի լավ ենք հասկանում ռուսներին, ռուսների մտածելակերպը, քան ամերիկացիները»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ չէ դադարեցնել մարտերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)