Ռուսաստանը ռազմավարական հարված է հասցրել Ուկրաինային՝ մտնելով նոր տարածաշրջան․ Times
Ռուսաստան
Ռուսական զորքերը ռազմական գործողության սկզբից ի վեր առաջին անգամ մտան Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի տարածք, ինչը խորհրդանշական և ռազմավարական հարված դարձավ Կիևի համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։
«Մոսկվան ասում է, որ 2022 թվականից ի վեր առաջին անգամ առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկի շրջան, մինչդեռ ռուսական զորքերը մոտենում են նաև հյուսիսարևելյան Սումի քաղաքին»,- ասվում է հոդվածում։
Հունիսի 8-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը շարունակում են վստահորեն հարված հասցնել Դնեպրոպետրովսկի շրջանի խորքին։ ՌԴ ԶՈւ-ն մայիսի 20-ին հատել է շրջանի վարչական սահմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան