Եվրոպան կորցրել է վստահությունը Մերցի նկատմամբ․ Bild
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի կատարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու խոստումը։ Այսպիսով Եվրոպան կորցրել է վստահությունը նրա նկատմամբ, Bild-ին տված հարցազրույցում բողոքել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Մերցը խոստացել էր Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միասին, սակայն դա այդպես էլ չարվեց։ Դա ազդում է ոչ միայն մեր պատժամիջոցների նկատմամբ վստահության, այլև Ռուսաստանի նկատմամբ մեր բոլոր միջոցների և Ուկրաինային մեր աջակցության նկատմամբ վստահության վրա», - հստակեցրել է Նաուսեդան։
Բացի այդ, նա հավելել է, որ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է Կիևին աջակցելու և նրան կործանիչներ, հեռահար հրթիռներ և զինամթերք մատակարարելու մտադրությունների մասին: Բացի այդ, Լիտվայի ղեկավարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ռուսական Nord Stream AG, "Ռոսատոմ", "Գազպրոմ" էներգետիկ ընկերությունների դեմ, քանի որ նրանք "փող են մատակարարում Ռուսաստանի պետական բյուջեին":


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)