Ֆրանսիայում քննադատել են Բրիջիթ Մակրոնի հանդերձանքը (լուսանկար)
Լուսանկարներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, Մոնակո կատարած պետական այցի ժամանակ անհամապատասխամ կոշիկ է ընտրել: X-ում նման կարծիք է հայտնել ֆրանսիացի պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն։
«Պետական այցի դեպքում այս սպորտային կոշիկներից ավելի հարմար բան չգտնվեց, Բրիջիթ։ Իսկ որտեղ է ֆրանսիական նրբագեղությունը»,- դժգոհել է քաղաքական գործիչը:
Ըստ տեսանկարահանումների՝ Ֆրանսիայի առաջին տիկինը արքայադուստր Շարլենի հետ զբոսնում էր լողավազանում: Բրիջիթը կրում էր կոստյում և մեծ սպիտակ սպորտային կոշիկներ, մինչդեռ Մոնակոյի արքայադուստրը՝ զգեստ և նրբագեղ կոշիկ:

