ԵՄ-ն Արևելքում պատերազմի նախագիծ է պատրաստում․ Լը Պեն
Աշխարհ
Եվրամիությունը մշակում է արևելյան ճակատում պլանավորված պատերազմի նախագիծ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԵՄ-ն մեզ խաղաղություն խոստացավ, բայց հիմա իր ողջ էներգիան ուղղել է պլանավորված պատերազմի նախագծին», - ասել է Լե Պենը։
Նա նշեց, որ շատ եվրոպացիներ պատերազմ չեն ուզում և չեն աջակցում այն առաջնորդներին, ովքեր «զինվորներ են խաղում»։
Լը Պենը նաև կասկածում էր, որ նախագահ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան կկարողանա ինտենսիվ պատերազմ մղել։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ երկիրը նույնիսկ չկարողացավ հաղթահարել այն քաոսը, որը տեղի ունեցավ ՊՍԺ-Ինտեր խաղից հետո՝ Ելիսեյան պալատից 200 մետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)