ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններ են սկսել Լոնդոնում. Reuters
Աշխարհ
ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրային բանակցությունների երկրորդ փուլը։ Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քննարկումների մեկնարկի փաստը հաստատել է նաև Xinhua գործակալությունը։
Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Հե Լիֆենը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը։
Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում՝ մայիսի 10-11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: Շվեյցարիայում կայացած այդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են մասնակիորեն նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը, որոնք մինչև մայիս գերազանցել էին 100%-ը:
Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին