Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը կմնա ուժի մեջ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրների ղեկավարների խոստումը՝ ապագայում Ուկրաինային իրենց շարքերը ընդունելու վերաբերյալ , ուժի մեջ կմնա։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք ասացինք, որ դեպի ՆԱՏՕ այս ուղին անշրջելի է։ Եվ այս գնահատականը գագաթնաժողովից հետո չի փոխվի», - ասել է նա։
Միաժամանակ նա նշեց, որ այս հարցը կարող է չարտացոլվել Նիդեռլանդներում դաշինքի գագաթնաժողովից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։
«Եթե սա հաղորդագրության մեջ չէ, ապա դրանում ոչ մի վատ բան չկա», - ասել է Ռյուտեն։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)