Կալիֆոռնիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Աշխարհ
Cessna 414 թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով ԱՄՆ ափային պահպանության մամուլի ծառայությանը Հարավարևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ։ Հայտնի է, որ երկշարժիչ Cessna 414-ը վթարի է ենթարկվել Պոյնթ Լոմա տարածքից մոտավորապես երեք մղոն դեպի արևմուտք։
Որոնողական գործողություններին մասնակցում են Ափային պահպանության, Մաքսային և սահմանային պաշտպանության, ինչպես նաև Սան Դիեգոյի ոստիկանության և փրկարարական անձնակազմը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)