Մահացել է Էրմիտաժի ամենատարեց աշխատակիցներից մեկը
Աշխարհ
Մահացել է Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժ թանգարանի ամենատարեց աշխատակիցներից մեկը՝ Մարթա Կրիժանովսկայան ։ Նրա մահվան մասին հայտարարվել է թանգարանի կայքում։
Կրիժանովսկայան մահացել է հունիսի 9-ին՝ 95 տարեկան հասակում։ Թանգարանը ցավակցություն է հայտնել Մարթա Յանովնայի ընտանիքին և ընկերներին։ Նրա մահվան պատճառը հայտնի չէ։
Էրմիտաժը նշել է, որ Կրիժանովսկայան թանգարանում աշխատել է երկար տարիներ։ Նա ոչ միայն գիտական աշխատանք է կատարել, այլև իր հետազոտողի և թանգարանի վարիչի փորձը փոխանցել է երիտասարդ սերնդի աշխատակիցներին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին