Լիբիայում ազատ է արձակվել առևանգված ալժիրցի նահանգապետը
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում է BBC–ն, այսօր Ալժիրին սահմանակից Լիբիայում ազատ է արձակվել «Ալ–Ղաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից առևանգված Ալժիրի նահանգապետերից մեկը։
BBC–ն` հղում անելով ալժիրական տեղեկատվական գործակալությանը, Ալժիրի Իլիցիա գավառի ղեկավար Մուհամեդ Լաիդ Խելֆին ազատ է արձակվել լիբիական իշխանությունների կողմից և շուտով կվերադառնա Ալժիր։ Տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ նահանգապետին առևանգողները ձերբակալվել են Ալժիրի սահմանից 150 կմ հեռավորության վրա։ Ըստ BBC–ի՝ Խելֆին առևանգվել է զինված գրոհայինների կողմից Լիբիայի և Ալժիրի սահմանագծին։ Հիշեցնենք, որ Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «Ալ–Ղաիդա»–ի ահաբեկիչները մի քանի օր առաջ Լիբիայի սահմանին առևանգել են Ալժիրի նահանգապետերից մեկին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ