Եթե Ուկրաինայում հակամարտությունը սառեցվի, դա կհանգեցնի միջուկային պատերազմի․ Մեդինսկի
Աշխարհ
Եթե Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի առաջնագծում՝ առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության գալու, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի վերանվաճել իր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի, կարծում է Ռուսաստանի նախագահի օգնական և Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Եթե դուք դադարեցնեք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվեք իրական խաղաղության, պարզապես կնքեք որևէ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք ՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ի , իր դաշնակիցների հետ միասին , կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, և սա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ», - ասել է Մեդինսկին RT-ի ամերիկացի լրագրող Ռիք Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցում ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)