Կանադան կբարձրացնի պաշտպանական ծախսերը
Աշխարհ
Կանադայի իշխանությունները պլանավորում են արդեն 2025 թվականի ֆինանսական տարում պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի՝ ՆԱՏՕ-ի կողմից պահանջվող մակարդակին, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը։
Քարնին ասել է, որ պաշտպանության ոլորտում նոր ներդրումային ծրագիրը, որը կներկայացվի հունիսի 9-ին, Կանադային հնարավորություն կտա հասնել ՆԱՏՕ-ի ՀՆԱ-ի 2%-ի ռազմական ծախսերի նպատակին 2025 ֆինանսական տարում, որն ավարտվում է հաջորդ տարվա մարտին, իսկ հաջորդ տարիներին գերազանցել այն։ Թերթը հիշեցնում է, որ դա նախատեսվածից հինգ տարի առաջ է։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)