Նեթանյահուն հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ․ ինչ թեմաներ են քննարկվելու
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Ynet-ը։
Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեմաները կլինեն իրանական խնդիրը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու շուրջ բանակցությունների ֆոնին, ինչպես նաև իսրայելցի պատանդների հետ կապված իրավիճակը, որոնք շարունակում են պահվել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից։
Ynet-ը նաև հաղորդում է «նախագահ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի միջև լարվածության աճի մասին՝ Իրանին հնարավոր հարվածի և Գազայի հատվածում շարունակվող պատերազմի շուրջ»։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թրամփի հետ զրույցից հետո Նեթանյահուն «հանդիպում կանցկացնի Իրանի հարցով»։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)