Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին
Աշխարհ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին:
«Իրանի միջուկային օբյեկտների վրա «Սիոնիստական ռեժիմի» ցանկացած հնարավոր հարձակում անմիջապես կդիմավորվի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին հարվածով։ «Սիոնիստական» թիրախները (հարվածի թիրախները) արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ այս հայտարարությունն արվել է իրանական հետախուզական ծառայությունների կողմից Իսրայելի միջուկային օբյեկտների վերաբերյալ «արժեքավոր փաստաթղթերի» հայտնաբերման ֆոնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)