Ուկրաինայի ԱԳՆ-ն պայման է դրել Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այցի համար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունը «հնարավոր դարձնելու» համար պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն Կիևին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան, փոխանցում է РБК-Украина-ն։
Սիբիգան հայտարարել է, որ ոչ մի երրորդ երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, իրավունք չունի վետո դնելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վրա։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի անվտանգությունը և եվրատլանտյան անվտանգությունը անբաժանելի են, և Կիևն այստեղ հայցող կողմ չէ։
«Նախագահ Զելենսկու մասնակցությունն այս միջոցառմանը հնարավոր դարձնելու համար պետք է լինեն համապատասխան ամուր որոշումներ, որոնք արդեն իսկ ուժեղացնում են մեր պաշտպանունակությունը: Ելնելով այս տրամաբանությունից՝ մենք կառուցում ենք մեր ակնկալիքները և դրանք ուղղակիորեն փոխանցում մեր գործընկերներին», - ասել է Սիբիգան։
