Իսրայելական կործանիչները հարվածել են Եմենի Հոդեյդա նավահանգստին
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստին: Այս մասին հայտնել է Եմենի Al Masirah հեռուստաալիքը՝ հղում անելով իր թղթակցին:
Նրա տեղեկություններով՝ իսրայելական կործանիչները «երկու ավիահարված են հասցրել Հոդեյդայի նավահանգիստներին»։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները նախազգուշացրել էին Կարմիր ծովի ափին գտնվող երեք նավահանգիստներից, այդ թվում ՝ Հոդեյդայի, հեռու մնալ:
