Պուտինը նշել է Ռուսաստանի դիրքորոշումը զանգվածային ոչնչացման զենքի հարցում
Ռուսաստան
Ռուսաստանը հանդես է գալիս զանգվածային ոչնչացման զենքի մշակումն ու տարածումը զսպելու օգտին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ռուսաստանը բարեկամ երկրների, գործընկերների հետ միասին հետևողականորեն հանդես է գալիս զանգվածային ոչնչացման զենքի մշակման և տարածման զսպման հավաքական մեխանիզմների ամրապնդման օգտին», - ասված է փաստաթղթում:
Նախագահը նշել է, որ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերն առանձնահատուկ սրություն են ձեռք բերել՝ կապված աշխարհում իրադրության ընդհանուր անկայունության հետ: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային լայն համագործակցությամբ այս հարցում:
