Չինաստանում թանկարժեք պայուսակները վաճառվում են շաքարավազի արժեքով
Տնտեսություն
Չինաստանում գնանկման ճնշումները խորանում են, իսկ սպառողները փոխում են իրենց վարքը։ Տնտեսության դանդաղման և աշխատավարձերի կրճատման պայմաններում երկրում մեծ թափով աճում է երկրորդային շուկայում շքեղ ապրանքների վաճառքը։ Այսօր Պեկինի նորաբաց «Super Zhuanzhuan» խանութում կարելի է $454 արժողությամբ Coach պայուսակ գնել ընդամենը $30-ով, իսկ Givenchy վզնոցը՝ $25-ով։ Տեղական հարթակներում՝ Xianyu, Feiyu, Plum, զեղչերը հասնում են մինչև 90%։
Տնտեսական անկման ֆոնին գնորդների քանակը գրեթե չի աճում, իսկ վաճառողներն ավելանում են։ Տնտեսագետները ահազանգում են, որ այս գնային պատերազմները ոչ միայն չեն կայունացնում շուկան, այլ վտանգում են ձեռնարկությունների գոյատևումը՝ խորացնելով աշխատանքի կորստի ու գնանկման սպառնալիքները։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից ներմուծված ապրանքների վրա կիրառվող մաքսատուրքերը էլ ավելի են խոցում տնտեսությունը։ Տնտեսագետները կանխատեսում են, որ 2025-ին Չինաստանը կշարունակի մնալ դեֆլյացիայի ռեժիմում, հայտնում է Reuters-ը։
