Ռուսաստանի հետ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան․ ԱԳՆ
Աշխարհ
Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Այս մասին նա ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։
«Ցանկանում եմ նշել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր, ինչպես և չկան այնպիսի հարցեր, որոնք մենք չենք կարող քննարկել և լուծումներ գտնել»,- ասել է Ռիժենկովը։
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները բարձր նշաձող են սահմանել երկկողմ հարաբերությունների համար։
